Մինչ ռուսական ուժերի հեռացումը, միջազգային մանդատի ուժով, պետք է խաղաղարար նոր զորքերի ներկայությունը ապահովել․ Ժիրայր Սեֆիլյան
21:34 - 09 նոյեմբերի, 2021

Մինչ ռուսական ուժերի հեռացումը, միջազգային մանդատի ուժով, պետք է խաղաղարար նոր զորքերի ներկայությունը ապահովել․ Ժիրայր Սեֆիլյան

«Նախորդ տարի ստորագրված 9 կետանոց հայտարարության առաջին կետով պետք է կողմերը կանգ առնեին իրենց դիրքերում, սա ռազմագերիների վերաբերյալ 8-րդ կետի հետ միասին միակ կետն էր, որ պետք է ընդունելի լիներ Հայաստանի համար։ Հայկական բանակը Մոսկվայի և Երևանի կողմից դավաճանաբար առաջնորդվել էր քայքայում և պարտություն ու հրադադարը անհրաժեշտ էր։ Բայց հայտարարության հաջորդ կետերը Հայաստանի համար դարձան կործանարար և, ըստ էության, առաջին կետը կազմվել էր նրա համար, որ մյուս կետերը մտնեին դրա մեջ»,- հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը՝ ՌԴ դեսպանատան մոտից, որտեղ հանրահավաքի մասնակիցները հավաքվել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության տարելիցի կապակցությամբ։ 

ՌԴ դեսպանատան մոտ ելույթ ունեցավ նաև Ժիրայր Սեֆիլյանը։ Նա նշեց, որ Արցախում, Սյունիքում բնակվող հայերը մտահոգություն ունեն, որ ուշ թե շուտ ռուսական ուժերը հեռանալու են, ի՞նչ է լինելու դրանից հետո․ «Մենք որպես քաղաքական ուժ մեկ խնդիր ունենք՝ լուծում տալ այս իրավիճակին։ Մեր քաղաքական ուժը այդ բանալին ունի․մինչ ռուսական ուժերի հեռացումը, միջազգային մանդատի ուժով, մեր ապագա իսկական դաշնակիցների համաձայնությամբ ու մասնակցությամբ խաղաղարար նոր զորքերի ապահովելն է»,-հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը՝ կոչ անելով միանալ իրենց՝ օր առաջ կյանքի կոչելու այդ ծրագիրը։ 

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել