ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն դատապարտել է Ադրբեջանի կողմից հայ խաղաղ բնակչի սպանելու դեպքը |armenpress.am|
12:20 - 10 նոյեմբերի, 2021

ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն դատապարտել է Ադրբեջանի կողմից հայ խաղաղ բնակչի սպանելու դեպքը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն դատապարտել է նոյեմբերի 8-ին Շուշիի մոտ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ քաղաքացիական անձի սպանության դեպքը:

«Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան: Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում և Մինսկի խմբի համանախագահների միջոցով, լուծելու բոլոր հրատապ հարցերը, որոնք կապված են կամ բխում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից»,- ասվում է բյուրոյի Twitter-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա: Ստեփանակերտի հիվանդանոց էր տեղափոխվել չորս քաղաքացիական անձ, որոնցից մեկը մահացել է, երեքին ցուցաբերվում է բժշկական օգնություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել