ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին
17:48 - 10 նոյեմբերի, 2021

ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին՝ մեր երկրում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին՝ առաքելության ընթացքում արդյունավետ աշխատանքի, Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցության զարգացման և տարբեր ոլորտներում ծրագրերի համար:

Նախագահը հաջողություն է մաղթել Շոմբի Շարփին հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ նա կպահպանի կապերը Հայաստանի հետ:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով և ջերմ հիշողություններով: Արդյունավետ համարելով ծրագրերը տարբեր ոլորտներում՝ նա նշել է, որ մի շարք դեպքերում հայաստանյան փորձը հնարավոր է նաև որպես օրինակ ներկայացնել այլ երկրներում:

Շոմբի Շարփը վստահություն է հայտնել, որ 2021-2025 թթ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակում Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը արդյունավետ շարունակություն կունենա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել