ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարն անթույլատրելի է համարել իրավիճակը լեհ- բելառուսական սահմանին |armenpress.am|
21:23 - 10 նոյեմբերի, 2021

ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարն անթույլատրելի է համարել իրավիճակը լեհ- բելառուսական սահմանին |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն անթույլատրելի է համարել իրադրությունը լեհ-բելառուսական սահմանին, որտեղ փախստականների խմբերը հայտնվել են «անելանելի դրության մեջ»: Այս մասին ասվում է նրա կողմից տարածած հաղորդագրության մեջ:

«Ես կոչ եմ անում ներգրավված պետություններին ձեռնարկել հրատապ քայլեր դեէսկալացիայի ու այս անթույլատրելի իրավիճակի կարգավորման նպատակով՝ համաձայն մարդու իրավունքների ու փախստականների իրավունքների միջազգային իրավունքով ստանձնած պարտականությունների»,- ասել է Բաչելետը: Նա ընդգծել է, որ երկու երկրների վերաբերմունքը, որը մեծամասամբ կենտրոնացած է խնդրի անվտանգային ու քաղաքական կողմերի վրա, այդ թվում և զորքերի տեղակայումն ու հնչեցվող հռետորաբանությունը, կարող է խորացնել միգրանտների խոցելիությունն ու ռիսկերը, որոնց նրանք բախվում են:

«Իշխանությունները պետք է միասին աշխատեն՝ պաշտպանելու բոլոր նրանց կյանքն ու արժանապատվությունը, ովքեր դժվարին իրավիճակում են հայտնվել նրանց ընդհանուր սահմանին»,- հայտարարել է ՄԱԿ-ի հանձնակատարը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել