ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի նկատմամբ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հատկանիշներով
11:16 - 11 նոյեմբերի, 2021

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի նկատմամբ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հատկանիշներով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման հատկանիշներով:

ՄՊՀ-ն պարզել է, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության և COVID-19-ի ախտորոշման նպատակով իրականացվող լաբորատոր հետազոտություններ (ՊՇՌ թեստեր) իրականացնող տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված թույլտվության պայմանագրերով սահմանվել են մատուցվելիք ծառայությունների գները կամ այդ գները և դրանց փոփոխությունները ընկերության կողմից հաստատելու պահանջ, ինչպես նաև ծառայության արժեքից յուրաքանչյուր իրականացված թեստի դիմաց որոշակի տոկոս կամ ֆիքսված գումար ընկերությանը վճարելու պայմաններ, որոնք հնարավոր է՝ չեն վերաբերում թույլտվության պայմանագրերի առարկային և տնտեսապես ու տեխնոլոգիապես հիմնավորված չեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել