Շվեդիան հանում է մուտքի արգելքը Հայաստանի պատվաստված քաղաքացիների համար |armenpress.am|
11:37 - 12 նոյեմբերի, 2021

Շվեդիան հանում է մուտքի արգելքը Հայաստանի պատվաստված քաղաքացիների համար |armenpress.am|

armenpress.am: Ամբողջական պատվաստում անցած Հայաստանի քաղաքացիները շուտով կկարողանան ճանապարհորդել Շվեդիա՝ առանց մուտքի արգելքի կամ լրացուցիչ ճամփորդական կանոնների, ինչպիսիք են թեստավորման պահանջները։

«Կառավարությունը փոփոխություններ է ընդունել Շվեդիա մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ։ Համաձայն փոփոխությունների՝ այն անձինք, որոնք կարող են ներկայացնել պատվաստման հավաստագիր՝ տրված Հայաստանում, ազատվում են մուտքի արգելքից և թեստավորման պահանջից»,- ասված է Շվեդիայի արդարադատության նախարարության հայտարարությունում:

SchengenVisaInfo.com հայտնում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ին:

Ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել այն մասին, որ կորոնավիրուսային հավաստագրերը, որոնք թողարկվել են Հայաստանում, համարժեք են եվրոպական Էլեկտրոնային COVID-հավաստագրերին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել