ՀՀ և Պաղեստինի ԱԳ նախարարները կարևորել են հայ-պաղեստինյան քաղաքական երկխոսության խորացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումը
13:53 - 12 նոյեմբերի, 2021

ՀՀ և Պաղեստինի ԱԳ նախարարները կարևորել են հայ-պաղեստինյան քաղաքական երկխոսության խորացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումը

Նոյեմբերի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ Մալքիի հետ։

ԱԳ նախարարներն ընդգծել են հայ և արաբ ժողովուրդների հարուստ պատմամշակութային կապերը և ավանդական բարեկամությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցերի և կարևորել հայ-պաղեստինյան քաղաքական երկխոսության խորացմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումը:

Քննարկվել են նաև Սուրբ Հողում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությանն առնչվող հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել