Էրդողանը հայտարարել է Թյուրքական խորհրդի անվանափոխման մասին |hetq.am|
23:13 - 12 նոյեմբերի, 2021

Էրդողանը հայտարարել է Թյուրքական խորհրդի անվանափոխման մասին |hetq.am|

hetq.am: Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը փոխել է իր անվանումը Թյուրքական պետությունների կազմակերպության։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի Ստամբուլում ընթացող VIII գագաթնաժողովի ժամանակ։

«Մենք որոշում ենք կայացրել անվանափոխել մեր խորհուրդը։ Այսուհետ այն կկրի Թյուրքական պետությունների կազմակերպություն անվանումը։ Շնորհիվ նոր անվան և կառուցվածքի՝ Թուրքական պետությունների կազմակերպությունը ակտիվորեն կզարգանա, կամրապնդվի և կհզորանա»,- նշել է Էրդողանը։

Իր ելույթում Էրդողանը նաև հայտարարել է, որ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը կարող է միանալ Թյուրքական պետությունների կազմակերպությանը։

Առավել մանրամասն՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել