Բելառուսի հետ սահմանին փախստականների թիվը հասել է 1500-ի. Լեհաստանի ՆԳ նախարար |armenpress.am|
14:13 - 13 նոյեմբերի, 2021

Բելառուսի հետ սահմանին փախստականների թիվը հասել է 1500-ի. Լեհաստանի ՆԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանի ու Բելառուսի սահմանին` Կուզնիցայի անցակետի մոտ, փախստականների թիվը հասել է 1500-ի: Այս մասին, ինչպես փոխանցում է TAСС-ը, RMF ռադիոյին հայտնել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին:

«Փախստականների ճամբարն անընդհատ աճում է»,- ասել է նախարարը՝ պնդելով, որ ճամբարն ամբողջությամբ գտնվում է բելառուսական կողմի վերահսկողության ներքո:

«Մենք հետևում ենք, թե ինչպես են բելառուսական իշխանությունները փախստականներին հասցնում մթերք, քնապարկեր, վրաններ, փայտ, կացին, դանակներ»,- հայտարարել է Կամինսկին:

Նա հավաստիացրել է, որ լեհական կողմը բավարար ուժեր ուղարկել է սահման՝ իրավիճակը վերահսկելու նպատակով: Նրա խոսքով՝ այդ հատվածում ծառայության մեջ են գտնվում 13 հազար զինծառայող, 4500 սահմանապահ և 2000 ոստիկան:

Ընթացիկ տարվա մեջ Լեհաստանի սահմանապահները կանխել են Բելառուսի հետ սահմանն ապօրինի հատելու ավելի քան 33 հազար փորձ:

Լուսանկարը՝ РИА Новости-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել