Տասնյակ փախստականներ Բելառուսից ներխուժել են Լեհաստան |tert.am|
15:01 - 14 նոյեմբերի, 2021

Տասնյակ փախստականներ Բելառուսից ներխուժել են Լեհաստան |tert.am|

tert.am: Մերձավոր Արևելքից 50 հոգանոց անօրինական միգրանտների խումբ Բելառուսից Ստաժին բնակավայրի մոտ բռնի ուժով ներխուժել է Լեհաստանի տարածք, հաղորդում է Լեհաստանի Պոդլասկի վոյևոդության ոստիկանությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ սահմանն ապօրինի հատած փախստականների որոնողական աշխատանքներին մասնակցել է 21 ոստիկան, ինչպես նաև զինվորականներ և սահմանապահներ։ Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Իրաքի 22 քաղաքացու: 

Իրադրությունը լեհ-բելառուսական սահմանին բարդացել է նոյեմբերի 8-ին, երբ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից մի քանի հազար անօրինական փախստականներ բելառուսական կողմից մոտեցել Լեհաստանի հետ սահմանին: Նրանք ցանկանում են անցնել Եվրամիություն: Լեհաստանի պաշտոնատար անձինք տեղի ունեցածը համարել են ամենադժվար պահը սահմանի վրա ճգնաժամի սկսվելուց ի վեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել