Ռուսաստանը պատրաստ է օգնել կարգավորել միգրացիոն ճգնաժամը Բելառուսի և ԵՄ-ի սահմանին. Պուտին |armtimes.com|
17:49 - 14 նոյեմբերի, 2021

Ռուսաստանը պատրաստ է օգնել կարգավորել միգրացիոն ճգնաժամը Բելառուսի և ԵՄ-ի սահմանին. Պուտին |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ օգնել կարգավորել միգրանտների հետ կապված իրավիճակը, որը ստեղծվել է Բելառուսի և ԵՄ-ի սահմանին ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարին տված հարցազրույցում։

«Երբ մեր հասցեին հայտարարություններ կամ մեղադրանքներ ենք լսում, ուզում եմ բոլորին ասել՝ զբաղվեք ձեր ներքին խնդիրներով, ձեր սեփական հարցերը ոչ մեկին մի փոխանցեք, որոնք ենթակա են ձեր համապատասխան ուղղության գերատեսչությունների լուծմանը։ Բայց մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, մենք կարող ենք օգնել այս իրավիճակի հանգուցալուծմանը, եթե, իհարկե, մեզնից ինչ-որ բան կախված կլինի այստեղ»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցերին։

Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև ասել է, որ միգրացիոն ճգնաժամի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից և նախկինում երբեք այդ հարցը չի քննարկել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ «Ես անձամբ իմացել եմ այն մասին, թե ինչ է կատարվում լեհ-բելառուսական սահմանին լրատվամիջոցներից, նախկինում երբեք չեմ քննարկել այդ հարցը Լուկաշենկոյի հետ: Միայն երբ այս ճգնաժամը ծագեց, մենք երկու անգամ հեռախոսով խոսեցինք նրա հետ այդ մասին», - բացատրել է Պուտինը:

Ավելի վաղ նա հույս էր հայտնել, որ Լուկաշենկոն և Գերմանիայի՝ դեռևս գրծող կանցլեր Անգելա Մերկելը շուտով զրույց կունենան և կքննարկեն նաև ներկա իրավիճակը, քանի որ շատ միգրանտներ ձգտում են գնալ Գերմանիա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել