ԿԸՀ-ն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 17:00-ի դրությամբ
18:43 - 14 նոյեմբերի, 2021

ԿԸՀ-ն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 17:00-ի դրությամբ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 17:00-ի դրությամբ։ 

Կապանում ընտրելու իրավունք ունեցող 31 644  քաղաքացիներից ժամը 17։00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 17 326 ընտրող, կամ ընտրողների` 54․75 տոկոսը:

Իջևանում ընտրելու իրավունք ունեցող 33 090 ընտրողից մասնակցել է 9036-ը կամ  27․31 տոկոսը:

Ստեփանավանում 13 333 ընտրողից 4092 ընտրող է մասնակցել, կամ 30․69 տոկոսը:

Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից 162-ն են մասնակցել, կամ 23․86 տոկոսը:

Արզնի համայնքում 2052 ընտրողից 394-ը կամ 19․20 տոկոսը:

Բոլոր համայնքներում ընտրելու իրավունք ունեցող 80798 ընտրողներից 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել են 31 010-ը կամ  38․38  տոկոսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել