Հանգստյան օրերին Երևանում դիտարկվել է 39 տնտեսվարող, հայտնաբերվել՝ 3 խախտում
11:29 - 15 նոյեմբերի, 2021

Հանգստյան օրերին Երևանում դիտարկվել է 39 տնտեսվարող, հայտնաբերվել՝ 3 խախտում

Ուրբաթ օրը և հանգստյան օրերին ՍԱՏՄ տեսուչները covid19-ի դեմ ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացնում հանրապետության իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:
 
Երևանում ստուգայց է կատարվել 39 տնտեսվարողի մոտ, խախտումներ են հայտնաբերվել և արձանագրություններ կազմվել 3-ում:
 
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 5 տնտեսվարողների ստուգումներից հետո միայն մեկի մոտ է կազմվել արձանագություն:
 
Արտաշատում (3 ստուգայց), Գեղարքունիքում (5 ստուգայց) և Վայոց ձորում (7 ստուգայց) խախտումներ չեն հայտնաբերվել:
 
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
 
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել