Ուկրաինան շուրջ 80 տոննա զինամթերք է ստացել ԱՄՆ-ից |armenpress.am|
11:57 - 15 նոյեմբերի, 2021

Ուկրաինան շուրջ 80 տոննա զինամթերք է ստացել ԱՄՆ-ից |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինան Ամերիկայի Միացյալ Նահանգներից շուրջ 80 տոննա զինամթերք է ստացել: Այդ մասին հաղորդել է Կիեւում ԱՄՆ-ի դեսպանությունը:

«Դա ԱՄՆ-ի չորրորդ մատակարարումն է 60 միլիոն դոլարի չափով լրացուցիչ օգնության շրջանակներում, որը նախագահ (Ջո) Բայդենը Ուկրաինային է ուղարկել օգոստոս ամսին, ինչը ցույց է տալիս ԱՄՆ-ի նվիրվածությունը կայուն, ժողովրդավարական եւ ազատ Ուկրաինայի հաջողությանը»,- դեսպանությունը Twitter-ում գրել է նոյեմբերի 14-ին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ այս շաբաթ Ուկրաինայի պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի եւ նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակովի գլխավորությամբ, ԱՄՆ-ում նոր խարտիա է ստորագրել երկրների միջեւ ռազմավարական գործընկերության շուրջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել