Եթե տեղի ունենա Անվտանգության խորհրդի նիստ, լրատվամիջոցները կտեղեկացվեն. ԱԽՔ խոսնակ |armenpress.am|
12:05 - 15 նոյեմբերի, 2021

Եթե տեղի ունենա Անվտանգության խորհրդի նիստ, լրատվամիջոցները կտեղեկացվեն. ԱԽՔ խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից մեկնաբանել են լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ:

Հարցին` արդյոք մամուլում շրջանառվող այն լուրերը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, համապատասխանում է իրականությանը: Ի պատասխան այդ հարցին Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Տաթևիկ Պետրոսյանը նշեց.

«Եթե տեղի ունենա Անվտանգության խորհրդի նիստ, ապա լրատվամիջոցները անպայման կտեղեկացվեն այդ մասին»:

Լրատվամիջոցներում տարածած տեղեկությունների համաձայն` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ նախատեսվում է անցկացնել նաև նոյեմբերի 15-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել