ՄԱԿ-ի ԱԽ-ից կլինեն հայտարարություններ, բայց խնդիրը լուծվելու է մեր միակամությամբ և մեր միջազգային գործընկերների պարտականությունների կատարման տիրույթում․ Անդրանիկ Քոչարյան |lragir.am|
16:27 - 16 նոյեմբերի, 2021

ՄԱԿ-ի ԱԽ-ից կլինեն հայտարարություններ, բայց խնդիրը լուծվելու է մեր միակամությամբ և մեր միջազգային գործընկերների պարտականությունների կատարման տիրույթում․ Անդրանիկ Քոչարյան |lragir.am|

lragir.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ նիստում կոչով դիմեց ՀԱՊԿ-ին։

«Մենք, այնուամենայնիվ, ՀԱՊԿ հիմնադիր անդամ ենք, անկախ նրանից կազմակերության մեջ ինչ պետություններ են ընդգրկված։ Այնտեղ հիմնական ընդգրկված և մեր ռազմավարական գործընկերը դա Ռուսաստանի Դաշնությունն է, որը լինելով ՀԱՊԿ անդամ՝ ունի լիարժեք մեծ փաթեթ՝ ՀԱՊԿ անդամ պետության սահմաններում այսպիսի լարվածություններն իր գործողություններով կանխելու։ Այս պահի դրությամբ ոչ հայտարարություն ենք լսել, ոչ էլ գործողությունների հստակ գործիքակազմի կիրառման հնարավորություն։ Էլ չեմ ասում մշտադիտարկման խնդիրը ամիսներ առաջ կախված է եղել ՀԱՊԿ առջև, որովհետև եթե մշտադիտարկման փուլը մենք իրականություն դարձրած լինեինք, կարծում եմ՝ երբեք Ադրբեջանը մեղադրանք չէր կարող ներկայացնել Հայաստանի զինված ուժերի նկատմամբ։ Ուզում եմ ասել՝ այսպես թե այնպես այս լարվածությունն էլ մենք կհաղթահարենք, և այստեղ մեր միասնականությունից է կախված՝ զինված ուժերը միայնակ կմնա այսօրվա իրավիճակում, թե՞ մենք բոլորս իրոք բառիս բուն իմաստով կլինենք զինված ուժերին ենթակա մարմին։ Խոսքս վերաբերում է ՀԱՊԿ-ին, ես կարծում եմ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից կլինեն հայտարարություններ, բայց խնդիրը լուծվելու է մեր միակամությամբ և մեր միջազգային գործընկերների պարտականությունների կատարման տիրույթում»,- ասաց նա։

Ըստ Քոչարյանի՝ եթե Հայաստանը գտնվում է մի տիրույթում, որտեղ անվտանգության գործիքակազմ գոյություն ունի, այդ տիրույթն ունի պարտավորություններ։ «Օր առաջ թող գոնե իրենց գնահատականներով կանխեն այս լարվածությունը։ Եթե այսօր լարվածությունը չկանխենք, ինքն ավելի մեծ ծավալներ կընդգրկի։ Մեծ ծավալները դրանք լրացուցիչ զոհեր են, իսկ զոհերը ցանկալի չեն։ Մենք պետք է պահպանենք հրադադարի ռեժիմը, որպեսզի կարողանանք տարածաշրջանը հեռու պահել ավելի մեծ ռազմական բնույթի ցնցումներից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել