Վստահության փխրուն իրողությունը, որ գոյություն ունի մեր ռազմավարական գործընկերության հետ հարաբերություններում, մեկ վայրկյանում կարող է փոխվել, եթե միջամտություններ չլինեն. Քոչարյան
17:17 - 16 նոյեմբերի, 2021

Վստահության փխրուն իրողությունը, որ գոյություն ունի մեր ռազմավարական գործընկերության հետ հարաբերություններում, մեկ վայրկյանում կարող է փոխվել, եթե միջամտություններ չլինեն. Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը այսօր՝ ԱԺ հայտարարությունների ժամին, ասաց, որ  ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի են ունենում մարտական գործողություններ և Ադրբեջանը խախտել է ՀՀ ինքնիշխան տարածքը։

Քոչարյանը հիշեցրեց՝ ՀՀ-ն ՀԱՊԿ հիմնադիր անդամ է և միաժամակ ունի 44-օրյա պատերազմի հրադադարի ռեժիմի երաշխավորի՝ ՌԴ-ի հետ համագործակցային հարաբերություններ։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն պետք է արձագանքի հրադադարի ռեժիմի խախտմանը․ «Նաև խախտված է ՀԱՊԿ կանոնակարգի բոլոր կետերը։ Միջազգային հանրության համար մտահոգիչ պետք է լինի էսկալացիայի ավելացումը այն առումով, որ պետք է չմոռանանք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օգտագործվեցին ահաբեկչական խմբեր, և այդ խմբերը եթե այս պահին նկատելի չեն, մեկ այլ լարվածության ավելացման հետ մեկտեղ այդ խմբերը նորից կդառնան տեսանելի և վտանգ կներկայացնեն ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի համար, այլ նաև միջազգային հանրության համար ևս»։

Պատգամավորը հավելեց նաև՝ վստահության թեկուզ փխրուն իրողությունը, որ գոյություն ունի մեր ռազմավարական գործընկերության հետ հարաբերություններում, մեկ վայրկյանում կարող է փոխվել, եթե այնուամենայնիվ այս գործողությունների մեջ միջամտություններ չլինեն․ «Որովհետև այսպես թե այնպես եթե գործողություն է գնում, մեր զինված ուժերը իր առջև դրված մարտական խնդիրը պետք է լուծի և այդ խնդրի լուծման հետ կապված բոլորս անելիք ունենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել