Բելառուսի պաշտպանության նախարար․ «Անհրաժեշտության դեպքում ռուսական «Իսկանդեր»-ները կարող են տեղակայվել մեր երկրում» |tert.am|
19:42 - 16 նոյեմբերի, 2021

Բելառուսի պաշտպանության նախարար․ «Անհրաժեշտության դեպքում ռուսական «Իսկանդեր»-ները կարող են տեղակայվել մեր երկրում» |tert.am|

tert.am: Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավար Վիկտոր Խրենինը հաստատել է, որ կցանկանար ունենալ սեփական «Իսկանդեր» համալիրները, սակայն անհրաժեշտության դեպքում ռուսականները կարող են տեղակայվել հանրապետությունում կոնկրետ առաջադրանքների համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իսկանդերը շատ լավ հրթիռային համակարգ է, այդ աշխատանքն իրականացվել և իրականացվում է ռազմական գերատեսչություններում պետության ղեկավարի անունից։ Այսօր մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը գործնականում ավարտել է այս հրթիռային համակարգի վերազինումը, և մենք նույնպես ցանկանում ենք այն ունենալ մեզ մոտ։ Թեև կարելի է ասել, որ արդեն ունենք։ Ես ձեզ մեծ ռազմական գաղտնիք չեմ ասի, մենք ունենք ուժերի տարածաշրջանային խմբավորում, որը ներառում է նաև այս հրթիռային համակարգը, որն անհրաժեշտության դեպքում կժամանի մեր տարածք և մեզ հետ առաջադրանքներ կիրականացնի»,- ասել է նախարարը Al Jazeera-ին տված հարցազրույցում:

Բելառուսի պաշտպանության նախարարության ղեկավար Վիկտոր Խրենինը նաև ասել է, որ երկրում ռուսական ռազմաբազաներ տեղակայելու անհրաժեշտություն չկա, առկա զորքերի ընդհանուր խմբավորումը բավական է։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել