Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզի 11 համայնքում
09:21 - 17 նոյեմբերի, 2021

Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզի 11 համայնքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. նոյեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 18-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Շիրակի մարզի.

Մարալիկ քաղաքի, Ձորակապ, Հայրենյաց, Հոռոմ, Լուսակերտ, Սարատակ, Բենիամին, Ազատան, Այգաբաց, Արևիկ, Քեթի գյուղերի,

«Կանաչ կիրճ» ռեստորանային համալիրի, «Իգիթ» և «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել