ԱՄՆ-ն պետք է զսպի Ադրբեջանի շարունակվող ագրեսիան և ցույց տա իր աջակցությունը հայ ժողովրդի ինքնիշխանությանը. Ադամ Շիֆ |armenpress.am|
10:54 - 17 նոյեմբերի, 2021

ԱՄՆ-ն պետք է զսպի Ադրբեջանի շարունակվող ագրեսիան և ցույց տա իր աջակցությունը հայ ժողովրդի ինքնիշխանությանը. Ադամ Շիֆ |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած գործողությունները: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Խորապես անհանգստացած եմ այսօրվա տեղեկություններով այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը սահմանին հարձակվել են հայ զինվորների վրա, այդ թվում կան տեղեկություններ զոհերի կամ տասնյակից ավելի հայ զինվորների ապօրինաբար գերեվարելու վերաբերյալ: Այս սանձազերծված հարձակումն Ադրբեջանի ու Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնության ուղղակի խախտում է և վառ հիշեցնումն այն բանի, որ Միացյալ Նահանգները պետք է անի հնարավոր ամեն բան՝ զսպելու Ադրբեջանի շարունակվող ագրեսիան»,- ասել է Շիֆը:

Նա կոչ է արել ԱՄՆ պետդեպարտամենտին անհապաղ գործի անցնել՝ օգտագործելու դիվանագիտական յուրաքանչյուր խողովակ ու հնարավոր լծակ՝ կանխելու ևս մեկ զանգվածային հումանիտար աղետ ու ցույց տալու ԱՄՆ անսասան աջակցությունը հայ ժողովրդին ու նրա ինքնիշխանությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել