Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտում է նկատում |armenpress.am|
13:23 - 17 նոյեմբերի, 2021

Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտում է նկատում |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտում է նկատում, սակայն հավելում է, որ  պահպանվում է մահվան բարձր ցուցանիշը։ Անահիտ Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

«Հույս ունենք, որ առաջիկա շաբաթում ևս դրական դեպքերի թիվը կնվազի։ Հիվանդության տեմպի նվազումը մեզ թույլ է տալիս քաղաքացիներին ապահովել հիվանդանոցային ռեսուրսներով՝ դրսում որևէ սպասող անձ չունենք։ Բոլոր այն անձինք, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն, այս պահին հոսպիտալացվում են, ինչը շատ կարևոր է պատշաճ և ճիշտ ժամանակին բժշկական օգնության տրամադրման առումով»,- ընդգծեց Ավանեսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել