Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը, իրավիճակի կայունացման միակ ուղին եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է. Պեսկով |tert.am|
14:25 - 17 նոյեմբերի, 2021

Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը, իրավիճակի կայունացման միակ ուղին եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման համար պետք է բոլոր կողմերի համաձայնությունը և բոլոր կողմերի պատրաստակամությունը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Անկասկած, ինչ-որ փուլում այդ շփումներն անհրաժեշտ կլինեն, սակայն որպեսզի դրանք հնարավոր դառնան, անհրաժեշտ է երեք կողմի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Վերջինս հավելել է, որ Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին տիրող հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում և հանդես է գալիս եռակողմ համաձայնության պահպանման օգտին: 

«Ռուսական կողմը հետագայում ևս կշարունակի անել դա: Մենք այնուամենայնիվ հույս ունենք, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է»,- ընդգծել է Պեսկովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել