ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները չլուծված հարցերի համապարփակ կարգավորման համար |tert.am|
17:27 - 17 նոյեմբերի, 2021

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վերսկսել բանակցությունները չլուծված հարցերի համապարփակ կարգավորման համար |tert.am|

tert.am: ԵՄ-ն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման առնչությամբ և կոչ է արել կողմերին վերսկսել բանակցությունները չլուծված հարցերի համապարփակ կարգավորման համար և սահմանազատման հարցում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է միութան արտաքին քաղաքականության ծառայության հայտարարության մեջ:

«Կոչ ենք անում կողմերին վերսկսել բանակցությունները չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման հասնելու համար, այդ թվում՝ սահմանազատման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Եվրամիությունն ընդգծել է նաև իր հանձնառությունը «Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատելու հարցում՝ լարվածության հաղթահարման համար» և աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությանը:

«Կողմերին կոչ ենք անում առավելագույն զսպվածություն դրսևորել, հետ քաշել ռազմական ուժերը և կատարել իրենց ստանձնած պարտականությունները»,- ընդգծվում է ԵՄ հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել