Մինսկը լեհ սահմանապահների գործողությունները ագրեսիա է որակում |azatutyun.am|
19:10 - 17 նոյեմբերի, 2021

Մինսկը լեհ սահմանապահների գործողությունները ագրեսիա է որակում |azatutyun.am|

azatutyun.am: Իրադրությունը Բելառուսի և Լեհաստանի սահմանին շարունակում է լարված մնալ։ Հազարավոր անօրինական ներգաղթյալներ շարունակում են մնալ լեհական տարածքին հարող անտառներում։

Լեհ սահմանապահների պնդմամբ՝ վերջին մեկ օրում ներգաղթյալները ԵՄ տարածք ներթափանցելու մի քանի անհաջող փորձ են ձեռնարկել։ Պաշտոնական Վարշավայի պնդմամբ՝ նեգաղթյալների պահվածքը վերջին մեկ օրում շատ ավելի ագրեսիվ բնույթ է ստացել։

Մինսկը պնդում է, որ լեհական կողմը, սահմանի երկայնքով կուտակված ներգաղթյալների դեմ լուսաձայնային նռնակներ է կիրառել, որոնցից մի քանիսը պայթել են Բելառուսի տարածքում։

«Բելառուսական կողմում գտնվող անզեն մարդկանց գնդակոծումը լուսաձայնային նռնակներով միջազգային իրավունքի նորմերի աղաղակող խախտում է։ Տեղի ունեցածը կարելի է ընկալել, որպես ագրեսիա Բելառուսի Հանրապետության դեմ», - հայտարարել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել