Զախարովան կարևորել է Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի շուտափույթ կազմակերպումը |armenpress.am|
20:47 - 17 նոյեմբերի, 2021

Զախարովան կարևորել է Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի շուտափույթ կազմակերպումը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս պահին Վիեննայում են՝ քննարկելու ներկայիս իրադրությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը՝ Զախարովան հիշեցրել է նոյեմբերի 15-ի նրանց հայտարարությունը՝ ընդգծելով, որ նրանք շարունակում են ակտիվ միջնորդական ջանքերը, ինչի շրջանակում օրերս Փարիզում տեղի էր ունեցել նրանց հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

«Եվս մեկ անգամ կարևորում ենք տարածաշրջան համանախագահների այցի շուտափույթ կազմակերպումը»,- նշել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997թ. երկկողմ համաձայնագրի մասին հարցին՝ հայտնել է, որ ՌԴ-ն լուրջ է վերաբերվում իր երկկողմ ու բազմակողմ պարտավորություններին:

«Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում իր թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ պարտավորություններին: Երկկողմ ուղղությամբ համապատասխան խորհրդակցություններ են անցկացվում: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, մեր տեղեկություններով, նրանք ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»,- ասել է Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել