ԱՄՆ կոնգրեսականը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի |armenpress.am|
21:27 - 17 նոյեմբերի, 2021

ԱՄՆ կոնգրեսականը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի: Կոչ եմ անում պետդեպարտամենտին օգնել՝ դեէսկալացիայի ենթարկելու իրադրությունը, քանի դեռ ավելի շատ մարդկային զոհեր չեն գրանցվել: Ամերիկան պետք է կանգնի ընդդեմ մարդու իրավունքների ոտնահարումների»,- հայտարարել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել