tert.am: Գերմանիան հայտնվել է կորոնավիրուսի 4-րդ ալիքի «դրամատիկ» բռնկման փուլում: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի կանցլեր Անգելա Մերկելը՝ ճգնաժամի հարցով տարածաշրջանային ղեկավարների հանդիպմանն ընդառաջ:
Հաղորդվում է, որ «Քովիդ-19»-ով վարակման օրական ցուցանիշը չորեքշաբթի նոր ռեկորդ է գրանցել (52 826):
Բելգիան ևս մի շարք միջոցներ է սահմանել՝ փորձելով խուսափել մեկուսացման ռեժիմից: Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կրոյի խոսքով՝ «բոլոր տագնապային ազդանշանները միացվել են»:
«Եվրոպայի քարտեզն արագորեն կարմրում է, և մենք նույնպես»,- հավելել է նա: Նրա խոսքով՝ մի շարք վայրեր, ինչպես օրինակ՝ թատրոններ, կինոթատրոններ և թանգարաններ մտնելիս «Քովիդի անվտանգ տոմսեր» անհրաժեշտ կլինեն:
Ավստրալիայում, որտեղ մեկուսացման ռեժիմ է սահմանվել մոտ 2 մլն չպատվաստված անձանց համար, դարձյալ վարակման մեկօրյա ռեկորդային ցուցանիշ է գրանցվել չորեքշաբթի:
Ավելին՝ tert.am-ում
comment.count (0)