Պեսկովը հնարավոր է համարել Պուտինի և Բայդենի միջև նոր շփումները մինչ Նոր տարի |armenpress.am|
21:21 - 18 նոյեմբերի, 2021

Պեսկովը հնարավոր է համարել Պուտինի և Բայդենի միջև նոր շփումները մինչ Նոր տարի |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նոր շփումները հնարավոր է և տեղի ունենան մինչ Նոր տարի, բայց կարող են տեղի ունենալ նաև դրանից հետո: Այդ մասին ռուսական Առաջին ալիքին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:   

«Կոնկրետ ամսաթվեր դեռևս չկան, անհրաժեշտ է համբերությամբ լցվել: Իսկապես, երեկ տեղի է ունեցել ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի խոսակցությունը՝ Ժնևի գագաթնաժողովում Պուտինի և Բայդենի կողմից քննարկված հիմնական հարցերի շուրջ «ժամերի ճշգրտման» և բարձր մակարդակի նոր շփումների հնարավորությունը դիտարկելու համատեքստում»,- ասել է Պեսկովը:

Պեսկովի խոսքով, թե շփումները երբ կլինեն, հստակ պատկերացում չունեն: «Պետք է սպասել: Հնարավո՞ր են արդյոք դրանք մինչ Նոր տարի: Այո, հնարավոր են: Բայց հնարավոր է նաև ավելի ուշ: Դա կախված կլինի նրանից, թե որքանով կհամապատասխանեն երկու նախագահների օրակարգերը և թե ինչպիսի ֆորմատ նրանք կնախընտրեն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:    


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել