Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|
11:50 - 19 նոյեմբերի, 2021

Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից. Անդրանիկ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից:

Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ՊՆ-ն դելիմիտացիայի ու դեմարկացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով։ Փաշինյանը նշել էր` այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են։

«Ես որոշ չափով տեղեկացված եմ այդ ամենից և կարող եմ ասել, որ խոսքը զրոյական կետից սկսելու մասին է։ ՀՀ–ն տվել է իր համաձայնությունը դրանց մասնակցելու համար»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի առաջարկն ընդունելու մասին Հայաստանը գրավոր ծանուցում է ուղարկել ՌԴ։

«Բովանդակության մասին այս պահին վաղ է խոսել, մենք խոսում ենք նախապատրաստական աշխատանքների սկզբի մասին», - ասաց Աղաջանյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ հավելեց` Ռուսաստանին գրավոր ծանուցվել է, որ Հայաստանը կողմ է առաջարկին, իշխանական մեկ այլ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց՝ բանակցություններն, ըստ էության, հանրային չեն լինում, դրանք գաղտնի են: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել