Ողջունում ենք ՌԴ ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի և խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու գործում. ԵԱՀԿ գործող նախագահ   |tert.am|
14:32 - 19 նոյեմբերի, 2021

Ողջունում ենք ՌԴ ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի և խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու գործում. ԵԱՀԿ գործող նախագահ |tert.am|

tert.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ողջունել է Մոսկվայի ջանքերն՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտության կարգավորմանը:

«Մենք խոսելու ենք նաև այն մասին, ինչպես կարող ենք միասին աշխատել կառուցողական լուծումների ուղղությամբ՝ տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու համար, ինչպիսին, օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է: Ողջունում ենք ռուսական ջանքերը հրադադարի հասնելու և խաղաղության պայմանագիր ստորագրելուն հասնելու գործում»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է շվեդ գործիչը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել