factor.am: Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ ներգաղթյալները լքել են Բելառուսի տարածքում «Կուզնիցա-Բրուզգի» հսկիչ անցակետի մոտակայքի անտառում հիմնած ճամբարը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Մինչև վերջերս այստեղ ապրում էին մի քանի հարյուր միգրանտներ Մերձավոր Արևելքի երկրներից՝ հույս ունենալով տեղափոխվել Լեհաստան։ Ժամանակ առ ժամանակ նրանք փորձում էին ճեղքել սահմանային պատնեշները, ինչը հանգեցրել է թեժ բախումների։
Սակայն հինգշաբթի Բելառուսի իշխանությունները մոտ հազար ներգաղթյալների տեղափոխել են սահմանի մոտ տեղակայված տրանսպորտային-լոգիստիկ կենտրոն։ Լեհաստանի սահմանապահ ծառայությունը Twitter-ում հրապարակել է կադրեր, որոնցում երևում է դատարկ ճամբարը և թե ինչպես են մի խումբ մարդիկ քայլում դեպի կենտրոն տանող ճանապարհով:
comment.count (0)