Զախարովան խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում դրական տեղաշարժի մասին |1lurer.am|
19:54 - 20 նոյեմբերի, 2021

Զախարովան խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում դրական տեղաշարժի մասին |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում շատ դժվարություններ կան, բայց բանակցային գործընթացը շարունակվում է, և կան դրական տեղաշարժեր: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն:

Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերություններում, ի թիվս այլ հարցերի, դեռևս առկա է վիզաների խնդիրը:

«Սակայն բանակցություններն ընթանում են, այդ թվում՝ նաև ռազմավարական կայունության շուրջ։ Եվ սա նույնպես շատ կարևոր օրինակ է»,- ասել է Զախարովան:

Նա երկու երկրների ձեռքբերումներից է համարել հանցավոր նպատակներով տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման դեմ ռուս-ամերիկյան բանաձևի նախագիծը, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից:

Զախարովայի կարծիքով՝ ռուս-ամերիկյան համատեղ նախագծի իրականացումը մի քանի ամիս առաջ անհնար կթվար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել