Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 492 նոր դեպք, 25 մահ է գրանցվել
11:15 - 21 նոյեմբերի, 2021

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 492 նոր դեպք, 25 մահ է գրանցվել

Նոյեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334075 դեպք, որոնցից 305611 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19781 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7278 մահվան դեպք է արձանագրվել: Այս մասին հայնտում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 
 
«Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 է: Ընդհանուր կատարվել է 2 306 456 թեստավորում։

Մեկ օրում արվել է 7436 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 492 նոր դեպք․ կա 1594 առողջացած։

Մահվան 25 դեպք է գրանցվել»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել