Միջազգային սահմաններն անփոփոխելի են. Իրանի ԱԳ նախարարն Ադրբեջանի փոխվարչապետի հետ քննարկել է կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները |tert.am|
13:19 - 22 նոյեմբերի, 2021

Միջազգային սահմաններն անփոփոխելի են. Իրանի ԱԳ նախարարն Ադրբեջանի փոխվարչապետի հետ քննարկել է կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հայտնել է երկրի պատրաստակամությունը՝ մասնակցելու Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող այն տարածքների վերականգնման գործընթացին, որոնք Բաքվին են անցել Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին պատերազմից հետո, հայտնում է Tasnim գործակալությունը:

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը կիրակի հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ, տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևի հետ, որը մեկօրյա այցով մեկնել էր Թեհրան։

Երկու պաշտոնյաները քննարկել են կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումները և Թեհրանի և Բաքվի երկկողմ համագործակցությունը։

Գոհունակություն հայտնելով երկու ժողովուրդների միջև առևտրային հարաբերությունների և խորը կապերի աճի միտումից՝ Ամիրաբդոլլահիանն «Ադրբեջանի տարածքների ազատագրումը» (չակերտները՝ խմբ.) երկու երկրների տնտեսական հարաբերություններում նոր էջի սկիզբ է անվանել և ընդգծել, որ երկու կողմերը պետք է օգտագործեն տնտեսական հարաբերություններում բոլոր կարողություններն առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետն անդրադարձել է Իսլամական Հանրապետության հնարավորություններին և հայտարարել, որ իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել նոր «ազատագրված տարածքների» (չակերտները՝ խմբ.) վերականգնմանը, հաղորդել է Իրանի ԱԳՆ կայքը։

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել