Կարեն Անդրեասյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին
18:00 - 22 նոյեմբերի, 2021

Կարեն Անդրեասյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։

Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, մանրամասնելով, որ Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նախ շնորհավորել է Կարեն Անդրեասյանին՝ նախարար նշանակվելու կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։

Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ արդարադատության նախարարությունը ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Ճապոնիայի հետ՝ քրեակատարողական և պրոբացիոն ծառայության բարեփոխումների ոլորտում։

Կողմերը փոխանակել են երկուստեք հետաքրքրություն առաջացնող այլ հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել