Շմոլ գազի արտահոսքի պատճառով ընտանիքի չորս անդամների թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
18:41 - 22 նոյեմբերի, 2021

Շմոլ գազի արտահոսքի պատճառով ընտանիքի չորս անդամների թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ գազի արտահոսքի պատճառով ընտանիքի անդամներից երեքի առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու, ևս մեկի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«2021թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 06:10-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մայիսի 9 փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու դի:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և վերոհիշյալ հասցեում հայտնաբերել 52-ամյա տղամարդու դին՝ առանց բռնության հետքերի:

Այնուհետև Երևան քաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ «Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել երեք քաղաքացի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված անձինք ու 52-ամյա՝ մահացած տղամարդը նույն ընտանիքի անդամներ են և թունավորվել են իրենց տանը շմոլ գազի արտահոսքի պատճառով։

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել