ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքները շարունակել է Շենգավիթ վարչական շրջանում
17:04 - 23 նոյեմբերի, 2021

ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքները շարունակել է Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը նոյեմբերի 23-ին իրականացրել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։

Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները և ՀՀ պարեկային ծառայողները Շենգավիթ վարչական շրջանում ուսումնասիրել են ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց: Արդյունքում՝ 3 դեպքով կազմվել է վարչական արձանագրություն։ Խախտումները վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Հավելենք նաև, որ հասարակական տրանսպորտում վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա օրերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել