Մեկնարկել է ՀՀ համայնքներում համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված ծրագրի երկրորդ փուլը
19:07 - 23 նոյեմբերի, 2021

Մեկնարկել է ՀՀ համայնքներում համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված ծրագրի երկրորդ փուլը

Մեկնարկել է համայնքներում համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված ծրագրի երկրորդ փուլը: Այդ մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ֆեյսբուքի էջում:

Դրամաշնորհային հիմնադրամին հայտեր կարող են ներկայացնել հետևյալ 23 համայնքները՝ Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, Շողակաթ, Ճամբարակ, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Մեծավան, Սարչապետ, Շնող, Ստեփանավան, Տաշիր, Անի, Գորայք, Քաջարան, Կապան, Տաթև, Տեղ, Բերդ, Դիլիջան, Արենի, Եղեգիս։ 
 
Դրամաշնորհներ հատկացվում են 5 հազարից 20 հազար եվրոյի շրջանակում, միջհամայնքային ծրագրերի դեպքում կհատկացվի մինչև 50 հազար եվրո։ Հիմնադրամից ակնկալվող միջոցները պետք է համաֆինանսավորվեն համանքապետարանների կողմից ծրագրի ընդհանուր բյուջեի առնվազն 20%-ի չափով:
 
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է:
 
Ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական օժանդակությամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել