tert.am: Ամերիկյան Apple ընկերությունը դատական հայց է ներկայացրել իսրայելական տեխնոլոգիական NSO Group-ի, ինչպես նաև դրա ղեկավար ընկերության դեմ:
Ինչպես ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, տեխնոլոգիական հսկան ցանկանում է պատասխանատվության կանչել NSO Group-ին իր օգտատերերին թիրախավորելու և հետևելու համար, որն իրականացվում է ընկերության Pegasus լրտեսական ծրագրի միջոցով:
Հայտնի է, որ այդ լրտեսական ծրագրից տուժածների թվում առնվազն երկու հայ օգտատեր կա, որոնց հետ Apple-ը կապ է հաստատել նամակագրության միջոցով: Այս մասին տեղեկացնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանը:
comment.count (0)