Վրաստանը չի դիտարկում «3+3» ձևաչափին մասնակցելու հնարավորությունը |tert.am|
20:17 - 24 նոյեմբերի, 2021

Վրաստանը չի դիտարկում «3+3» ձևաչափին մասնակցելու հնարավորությունը |tert.am|

tert.am: Վրաստանի իշխանությունները չեն դիտարկում Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով «3+3» (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) բանակցային ձևաչափին մասնակցելու հնարավորությունը։ Այս մասին հայտում է ՏԱՍՍ-ը։ 

«Ռուսական կողմից ռուս սենատոր Գրիգորի Կարասինին հետաքրքրվել է, թե ինչպես է վրացական կողմը վերաբերում «3+3» նոր տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմին և այս համատեքստում կոնկրետ գործողություններին, ինչին ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն պատասխանել է, որ վրացական կողմը չի դիտարկում այս նախաձեռնությանը մասնակցելու հնարավորությունը»,- ասված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել