Շիրակի մարզի 10 գյուղական համայնքների ու Մարալիկ քաղաքի ջրամատակարարումը կվերականգնվի այսօր գիշեր
14:32 - 25 նոյեմբերի, 2021

Շիրակի մարզի 10 գյուղական համայնքների ու Մարալիկ քաղաքի ջրամատակարարումը կվերականգնվի այսօր գիշեր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ երեկվանից՝ նոյեմբերի 24-ից՝ ժամը 10:00-ից, դադարեցվել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի, Ձորակապ, Հայրենյաց, Հոռոմ, Լուսակերտ, Սարատակ, Բենիամին, Ազատան, Այգաբաց, Արևիկ, Քեթի գյուղերի, «Կանաչ կիրճ» ռեստորանային համալիրի, «Իգիթ» և «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար՝ նշելով, որ ջրամատակարարումը կվերականգնվի այսօր՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 22։00-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել