Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում միջնորդելու խնդրանքով դիմել է ՌԴ-ին. Զախարովա
16:02 - 25 նոյեմբերի, 2021

Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում միջնորդելու խնդրանքով դիմել է ՌԴ-ին. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նոյեմբերի 25-ի ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ Երևանը միջնորդություն է խնդրել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման հարցում։  Այս մասին հայտնում է ria.ru-ն:


«Այո, ես կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Երևանի և Անկարայի միջև միջնորդության օգնության համար: Ռուսաստանը շահագրգռված է և ջանքեր է գործադրում այս գործընթացում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար», - ճեպազրույցում ասել է Զախարովան։


«Մեր երկիրը պատրաստ է ամեն կերպ շարունակել դա: Այս գործընթացի մեկնարկը, կարծում ենք, կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը», - հավելել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել