Տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցում ընդհանուր պատկերացում ունենք. Փաշինյանը՝ եռակողմ հանդիպման մասին |armenpress.am|
22:05 - 26 նոյեմբերի, 2021

Տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հարցում ընդհանուր պատկերացում ունենք. Փաշինյանը՝ եռակողմ հանդիպման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման հարցում առկա է ընդհանուր պատկերացում, թե ինչպես են դրանք աշխատելու: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Սոչիում եռակողմ հանդիպումն ամփոփող հայտարարության ժամանակ:

«Ուզում եմ հաստատել, որ մենք ունեցանք շատ դրական հանդիպում, զրույց, մենք փաստացի քննարկեցինք օրակարգի բոլոր հարցերը: Սա հանդիպում էր՝ ոչ թե խնդիրները թաքցնելու համար, այլ սա հանդիպում էր, որտեղ մենք բաց քննարկեցինք բոլոր հարցերը: Եվ ուզում եմ նշել, որ շատ դրական է, որ շատ հարցերի շուրջ մենք հստակեցրեցինք դիրքորոշումները, պարզվեց, որ որոշ հարցերում մենք տարընթերցումներ չունենք, ինչպես թվում էր այս հանդիպումից առաջ: Ես ուզում եմ ասել, որ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման հարցում մենք արձանագրեցինք, որ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես են աշխատելու այդ կոմունիկացիաները»,- ընդգծեց Փաշինյանը:

Կողմերը քննարկել են նաև դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը սկսելու թեման, նաև ընդունել եռակողմ հայտարարություն: «Դրանցում ֆիքսել ենք, որ մինչ այդ անհրաժեշտ է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծել անվտանգության և կայունության մեխանիզմներ»,- նշեց ՀՀ վարչապետը:

Առավել մանրամասն՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել