Քննարկվել են ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր
23:14 - 26 նոյեմբերի, 2021

Քննարկվել են ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր

ՀՀ ԱԻ նախարարությունը հայտնում է, որ Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ նոյեմբերի 24-ին, հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլի հետ:

Շնորհավորելով տիկին Նացվլիշվիլին նշանակման առթիվ՝ նախարար Փիլոյանը կարևորել է ՄԱԿ-ի դերը Հայաստանում աղետների ռիսկերի կառավարման կարողությունների զարգացման, համայնքային մակարդակում սեյսմիկ ռիսկի գիտական գնահատման և մոդելավորման, ուսումնական վարժանքների համատեղ իրականացված ծրագրերում: Նախարարը երախտագիտություն է հայտնել նաև ՄԱԿ-ի ծրագրերի շրջանակում հանրապետության չորս քաղաքներում և երկու մարզային կենտրոններում ազդարարման համակարգի տեղադրման համար և հույս հայտնել, որ այս գործընթացի աշխարհագրությունն ընդլայնվի:

ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը մանրամասնել է այն օրակարգային խնդիրները, որոնք այսօր ծառացած են համակարգի առջև:

Նաթիա Նացվլիշվիլին ևս բարձր է գնահատել ԱԻ նախարարության հետ համագործակցությունը և վստահեցրել, որ իրենք պատրաստ են ինչպես գործող ծրագրերի շրջանակներում, այնպես էլ առանձին դիտարկել աղետների ռիսկերի նվազեցման, կարողությունների զարգացման, սեզոնային հրդեհների արագ արձագանքման հնարավորություններն՝ ընդհուպ մինչև տեխնիկական վերազինում:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Բնապահպանության և էներգետիկայի բլոկի ղեկավար Հովհաննես Ղազարյանը, ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման ծրագրի ղեկավար Արմեն Չիլինգարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել