Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց
10:07 - 27 նոյեմբերի, 2021

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 26-ին, ժամը 10։48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել․ Կապան-Տաթև ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական հենակետերից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել