Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 517  նոր դեպք
11:08 - 27 նոյեմբերի, 2021

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 517 նոր դեպք

Նոյեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337552 դեպք, որոնցից 314020 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 14579 պացիենտ: Այս մասին հայտնում է  ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Երեկ կատարվել է 6631 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 517 նոր դեպք։ 1403 անձ առողջացել է, գրանցվել է մահվան 26 դեպք։ 

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7485 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1438 է:
Ընդհանուր կատարվել է 2 348 877 թեստավորում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել