Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդին է ներկայացրել եռակողմ հանդիպման արդյունքները |factor.am|
11:57 - 27 նոյեմբերի, 2021

Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդին է ներկայացրել եռակողմ հանդիպման արդյունքները |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպումից հետո տեսակապի միջոցով օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ. հաղորդում են Կրեմլի պաշտոնական կայքից:

«Համառոտ կտեղեկացնեմ ձեզ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ արցախյան կարգավորման շուրջ իմ քննարկումների արդյունքների և գործընկերների հետ այսօրվա աշխատանքի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին»,- ասված է հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել