Խաղաղապահներն ապահովել են Շուշիի մոտակայքում իրականացվող ճանապարհային աշխատանքների անվտանգությունը |armenpress.am|
14:11 - 27 նոյեմբերի, 2021

Խաղաղապահներն ապահովել են Շուշիի մոտակայքում իրականացվող ճանապարհային աշխատանքների անվտանգությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի զինծառայողները  Շուշիի մոտակայքում ապահովել են ճանապարհների վերականգնողական աշխատանքների անվտանգ իրականացումը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

 Նշվում է, որ այս պահին Լեռնային Ղարաբաղում արդեն վերականգնվել է սահմանազատման գծի երկայնքով ճանապարհի մոտ 10 կիլոմետրը:

«Այս պահին իրականացվում են ճանապարհային աշխատանքների անվտանգության ապահովման միջոցառումներ: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի շնորհիվ ճանապարհային ծառայության աշխատակիցները կարող են անվտանգ պայմաններում զբաղվել ճանապարհի վերականգնմամբ։ Հաշվի առնելով, որ այդ տարածքը գտնվում է կողմերի սահմանազատման գծի մոտ, վարչակազմը դիմել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը ՝ ճանապարհային աշխատանքների անվտանգության ապահովման խնդրանքով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դանիլ Նիկիտինը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել