Մանկատան շրջանավարտներին բնակարաններ տրամադրելու գործընթացում փոփոխություն է եղել
10:20 - 29 նոյեմբերի, 2021

Մանկատան շրջանավարտներին բնակարաններ տրամադրելու գործընթացում փոփոխություն է եղել

Իրականացվել են բարեփոխումներ ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացում։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

«Այսուհետ բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև՝

  • 18 տարին լրացած մանկատան սաներն, ովքեր ՀՀ մանկատանը խնամք և դաստիարակություն ստացել են առնվազն 7 տարի (բացառությամբ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածների),
  • ՀՀ մանկատների 2021 թվականի շրջանավարտները

Մինչ այժմ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարանի գնման իրավունք է տրվել մանկատան 210 սանի, որից 195-ն արդեն գնել է բնակարան»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել