Արցախում նոյեմբերի 28-ին կատարվել է 75 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 115 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 57-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22.999 քաղաքացու հետազոտություն, որից 3899-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
comment.count (0)